Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:48
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, վճարման կիսամյակային պարբերականությամբ և երկու տարի մարման ժամկետով:
|
Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 14:45
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական պայմաններ։ Դրամական միջոցների տեղաբաշխումը հասանելի է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով:
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 11:45
Արմինֆո. Մայիսի 1-ից հունիսի 30-ը «Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «Հեքիաթներ անիվների վրա» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում:
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 19:12
Արմինֆո.2024թ․-ի ապրիլի 1-ից սկսած IDBank-ի այն հաճախորդները, ովքեր ամրագրումներ կկատարեն GetTransfer առցանց հարթակում և բջջային հավելվածում ու կվճարեն IDBank-ի քարտերով, կստանան բացառիկ քեշբեքեր։
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 18:12
Արմինֆո.Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների այսօրվա հանդիպումից հետո տարածված համատեղ մամլո հաղորդագրության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին:
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 12:37
Արմինֆո.Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը պատասխանել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանի բաց նամակին
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 12:05
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսպես կոչված, "ոչ պիտանի հրթիռները" անձամբ զննելու կոչով դիմել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: ԱրմԻնֆո-ին տրամադրված իր հայտարարությունում նախկին նախարարը նշել է.
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:24
Արմինֆո.Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության շրջանակում այս տարի մրցույթի 100 մասնակիցների և մարզիչների համար կանցկացվեն երկամսյա ինտենսիվ դասընթացներ։
Ակադեմիան CaseKey 2024-ի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ, ով նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, կարևորելով CaseKey-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, հույս է հայտնել, որ Ակադեմիայի կրթական ծրագրերը կօգնեն մրցույթի մասնակիցներին ավելի լավ հասկանալու բիզնես խնդիրները ու նոր նշաձող կսահմանի մրցույթի համար։
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 16:11
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային և դոլարային պարտատոմսերի 2024-ի առաջին տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին:
Ինչպես նշել են բանկում, ապրիլի 17-ից կտեղաբաշխվի 5 մլրդ դրամ ծավալով դրամային և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Դրամային պարտատոմսերի մարման ժամետը 17.04.2026-ն է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 17.04.2027-ը:
«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս պարտատոմսերի թողարկումներով: Բանկի կորպորատիվ պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն թե ինստիտուցիոնալ ներդրողների, թե ֆիզիկական անձ հաճախորդների կողմից, այդ թվում՝ Converse Mobile հավելվածում ձեռքբերման հնարավորության շնորհիվ: Բանկը շատ է կարևորում թվային տեխնոլոգիաների կիրառումը տեղաբաշխման գործընթացում: Ընդհանուր առմամբ, առայսօր տեղաբաշխվել է մոտ 41,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմս, որից մոտ 19,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմսը ներկայումս շրջանառվում է Հայաստանի ֆոնդային բորսայում:»,- ասել է Կոնվերս բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 15:31
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը։ Ծրագրում ընդգրկված են տարբեր ժանրերի ավելի քան 20 հայկական և արտասահմանյան մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոստենդափ։
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 20:56
Արմինֆո.Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ աշխարհահռչակ շանսոնյե, մեծանուն հայ Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունները շուտով հնարավոր կլինի լսել նաև սիմֆոնիկ կատարմամբ։
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 18:21
Արմինֆո. ԱՄՆ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի առնչությամբ։ Ստացված տեղեկատվությունը դեռ զեկույց չի դարձել, ուստի այդ մասին հայտնելու ոչինչ չկա։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցազրույցում հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստ է Արցախի վերաբերյալ փաստահավաք հաշվետվությունը, որը խոստացել էր պատրաստել Պետդեպարտամենտը:
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 17:29
Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը երկու անգամ խուսափել է պատասխանել ուղիղ այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կամ այլ միջազգային հարկադրանքի միջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի հասցեին ռազմատենչ հռետորաբանության պատճառով:
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 16:39
Արմինֆո. Եվրամիությունն աջակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացին՝ հույս հայտնելով, որ բանագնացները մոտ ապագայում կհանդիպեն։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորուման գործընթացին:
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 16:19
Արմինֆո. Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման ֆոնին սահմանային լարվածությանը:
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:23
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստի շրջանակում Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին:
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:19
Արմինֆո.Կոնվերս Բանկ՝ իր Converse Leasing պրոդուկտով կմասնակցի Leasing Expo ամենամյա ցուցահանդեսին: Բանկի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ բիզնեսի ֆինանսավորման առաջարկներին, ստանալ բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև՝ լրացնել ֆինանսավորման հայտ:
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 09:23
Արմինֆո.Գիտենք, որ շատ էիք սպասում այս պահին։ Idplus-ի բոնուսներն արդեն ավելի մոտ են Ձեզ։ Հիմա կարող եք օգտագործել Ձեր բոնուսներն անմիջապես Idram&IDBank հավելվածում։
|
Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:02
Արմինֆո.«ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց», «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն:
|
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 18:27
Արմինֆո.IDBank-ն ու Idram-ն ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ծրագիրը, որի շահառուն, ինչպես նախապես հայտարարվել էր, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է։ Կուտակված 4․017․648 դրամը հասարակական կազմակերպությունն ուղղելու է Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։
|